ՀԲ փորձագետները բավականին կայուն են գնահատում Հայաստանի հետճգնաժամային իրավիճակը

18.10.2011 17:05
 ՀԲ  փորձագետները բավականին կայուն են գնահատում Հայաստանի հետճգնաժամային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած այն ծանր ճգնաժամին, որը ազդեց գրեթե բոլոր երկրների վրա, Հայաստանի իրավիճակը բավականին կայուն է, ասաց Համաշխարհային բանկի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ճյուղային տնօրեն Իվոն Ցիկատան (Yvonne Tsikata):

«Դա հնարավորություն տվեց Հայաստանի կառավարությանը ներդնել ֆիսկալ խթանման փաթեթ, որը թույլ տվեց մեղմել կամ որոշ իմաստով կանխել ճգնաժամի բացասական հետևանքները», - ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով ՀԲ-ի «Հայաստան. պետական ծախսերի հետազոտություն, հարկաբյուջետային համախմբում և վերականգնում» զեկույցի հիմնական դրույթները:

Ցիկատայի խոսքերով՝ այդ ջանքերը հարկավոր է շարունակել, որպեսզի երկիրը պատրաստ լինի ապագա հնարավոր ազդեցություններին (ճգնաժամի):

«Հայաստան. պետական ծախսերի հետազոտություն, հարկաբյուջետային համախմբում և վերականգնում» զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման կողմից ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ:

Զեկույցում ամփոփ կերպով ներկայացված է Հայաստանի մակրոտնտեսական կոնտեքստը, արտաքին պարտքի վերջին դինամիկայի վերլուծությունը և նրա ազդեցությունը հարկաբյուջետային համախմբման վրա՝ շեշտադրելով եկամուտների ավելացման և ծախսերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նման զեկույցը թվով երկրորդն է Հայաստանի պատմության մեջ, առաջինը հրապարակվել է 2000-ականների սկզբին և էական ազդեցություն է ունեցել հետագա քաղաքականության վրա:

«Կարծում ենք, որ փաստաթուղթը, որը նախագծային տարբերակով այժմ քննարկվում է ՀԲ-ի հետ, շատ կարևոր է», - ասաց նա:

Ուսումնասիրության մեջ գնահատվում է եկամտային ներուժը, որը կառավարությունը կարող է օգտագործել հարկային վարչարարության և անհրաժեշտ հարկային քաղաքականության միջոցով: Ծախսերի համատեքստում մանրամասն հետազոտվել է նրանց արդյունավետությունը ճանապարհային տրանսպորտի ոլորտում և աշխավատարձերի հիմնադրամի արդյունավետությունը կրթության, առողջապահության և քաղաքացիական ծառայության ոլորտներում՝ հիմնական ծախսերի բացահայտման նպատակով հարկաբյուջետային համախմբման պայմաններում կայունության աճին և աղքատության կրճատմանն աջակցելու համար:

Զեկույցում նշվում է, որ հաշվի առնելով այն, որ ճգնաժամին դիմակայելու ժամանակ Հայաստանում ձևավորվել է հարկաբյուջետային դեֆիցիտի բարձր մակարդակ և պետական պարտքի ցածր մակարդակ, երկրում հարկավոր է առաջնային կարգով իրականացնել հարկաբյուջետային համախմբում, որը, սակայն, չպետք է ապահովվի կայուն տնտեսական աճի հաշվին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post