Daily Archives: Oct 19, 2011

Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալն առաջին կիսամյակում աճել է 7,7%-ով

Առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 2011թ.-ի առաջին կիսամյակում 2072 հիփոթեքային վարկ են տրամադրել (2010թ.-ի առաջին կիասմյակի 2407-ի դիմաց)՝ 22,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով: Դա 7,7 տոկոսով գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի նույն ցուցանիշը, նշվում է «2011թ.-ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունություն» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Երևանում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր «Արմենիա» մասնաճյուղը

Նախօրեին տեղի է ունեցել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նոր «Արմենիա» մասնաճյուղի բացումը, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է մինչև 2012 թ.-ը 15 տոկոսով ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչև 2011 թվականի վերջը նախատեսում է ևս 15 տոկոսով ավելացնելով մասնավոր փոխանցումների ծավալը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից: