Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալն առաջին կիսամյակում աճել է 7,7%-ով

19.10.2011 15:14
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալն առաջին կիսամյակում աճել է 7,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 2011թ.-ի առաջին կիսամյակում 2072 հիփոթեքային վարկ են տրամադրել (2010թ.-ի առաջին կիասմյակի 2407-ի դիմաց)՝ 22,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով: Դա 7,7 տոկոսով գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի նույն ցուցանիշը, նշվում է «2011թ.-ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունություն» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Ինչպես հետևում է հաշվետվությունից, 2011թ.-ի առաջին կիսամյակի նույն շրջանում անշարժ գույքի ոլորտում գործարքների քանակն ավելացել է 12,9 տոկոսով՝ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, իսկ 2010թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատ կրճատվել է 1,5 տոկոսով:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանում անշարժ գույքի գներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազել են 6,5 տոկոսով:

«Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գների կտրուկ կրճատումը կարող է բացասաբար ազդել տնային տնտեսությունների ֆինանսական դրության կայունության վրա, քանի որ այդ դեպքում տնային տնտեսությունները հնարավոր է չկարողանան ժամանակին կատարել իրենց պարտավորությունները հիփոթեքային վարկի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ($1- 376.19 դրամ):  —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post