Ոսկին էժանացել է ԱՄՆ-ի վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ոսկու գինը նվազել է ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայի վիճակագրական տվյալների ֆոնի ներքո, ինչը ներդրումների առավել հուսալի տեսակների պահանջարկի կրճատում է պայմանավորել, վկայում են աճուրդների տվյալները:

Չորեքշաբթի օրվա արդյունքներով, Նյու Յորքում Comex բորսայում կայացած աճուրդների ընթացքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը 0,4 տոկոսով էժանացել է՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1647 դոլարի, հաղորդում է ՓՐԱՅՄ-ը:

Չորեքշաբթի պարզ է դարձել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի նոր տների քանակը կազմել է 658 հազար, ինչը 15 տոկոսով բարձր է օգոստոսի վերանայված ցուցանիշից և 10,2 տոկոսով բարձր է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից: Տվյալները զգալիորեն ավելի դրական են եղել, քան վերլուծաբանների կանխատեսումներն էին, որոնց համաձայն սեպտեմբերին նոր տները 594 հազարի մակարդակում պետք է լինեին:

Միաժամանակ, թանկարժեք մետաղի պահանջարկին՝ որպես գնաճից պաշտպանվելու միջոց, ինչ-որ չափով աջակցությամբ հանդես են եկել տվյալներն այն մասին, որ տարեկան կտրվածքով  ԱՄՆ-ի սպառողական գների աճը սեպտեմբերին արագացել է և հասել 3,9 տոկոսի, ինչը հիասթափեցրել է փորձագետներին, ովքեր օգոստոսի ցուցանիշի պահպանում էին ակնկալում՝ 3,8 տոկոս:

«Ոսկու գները նվազում են մետաղի հանդեպ ներդրողների հետաքրքրության պակասի պատճառով»,- Future Path Trading-ի վերլուծաբան Ֆրենկ Լեշի (Frank Lesh) կարծիքը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

2010թ.-ին ոսկու գների 30 տոկոսանոց աճը ռեկորդային դարձավ, սեպտեմբերի ընթացքում ոսկին էժանացավ 11 տոկոսով, իսկ երրորդ եռամսյակում 8 տոկոսով թանկացավ: Մետաղի արժեքի աճի տասնամյա ժամանակահատվածը գնի ավելացման ամենաշարունակականը դարձավ, համենայնդեպս՝ 1920թ.-ից ի վեր:

Ներդրողների կողմից անկայուն արտարժույթների և ընկերությունների՝ լուրջ տատանման ենթակա բաժնետոմսերի առավել հուսալի այլընտրանք դիտարկվող ոսկու արժեքի աջակցման հիմնական գործոններն են շարունակում մնալ Եվրոպայի պարտքային ճգնաժամն ու գնաճի արագացումը տարբեր երկրներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img