Կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարեր» հուշադրամների նոր շարք է թողարկել

20.10.2011 16:41
Կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարեր» հուշադրամների նոր շարք է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում արծաթե հուշադրամներ է թողարկել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, թողարկվել են «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» և «Նորավանքի խաչքար» անվանումներով հուշադրամները:

Հաղորդագրության համաձայն, թողարկվել է յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, տպաքանակը՝ մինչև 2500 հատ յուրաքանչյուր տեսակից: Հուշադրամները պատրաստված են 925 հարգի արծաթից՝ 27×47 մմ չափով, 25 գրամ քաշով:

Բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց  մակագրված է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերության կողմից: ($1 – 377,45 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև