Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք է սկսել

20.10.2011 18:08
Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք է սկսել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է ձեռք բերել 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այս առաջարկը նախատեսված է բոլոր հաճախորդների համար` և հաշվետեր և ոչ հաշվետեր:

Ծառայությունը ենթադրում է տարբեր քաշերի ոսկու` 1ունցիա, 10գ, 20գ, 50գ, 100գ, 1000գ ստանդարտացված ձուլակտորների վաճառք իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ձուլակտորի հետ հաճախորդին տրամադրվում է նաև որակի սերտիֆիկատ:

Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառքի նպատակով կատարում է կանխիկ ոսկու գնանշում՝ ըստ ձուլակտորների քաշային մեծության, որը հրապարակվում է Բանկի ինտերնետային կայքի գլխավոր էջում:

Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է նաև մետաղական հաշիվներ` անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման համար, ինչպես նաև` ոսկու կառուցվածքային ավանդ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post