Առէկսիմբանկի բանկոմատների թիվը տարեվերջին կհասնի 56-ի, pos-տերմինալներինը՝ 200-ի

20.10.2011 19:26
Առէկսիմբանկի բանկոմատների թիվը տարեվերջին կհասնի 56-ի, pos-տերմինալներինը՝ 200-ի

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչև 2011թվականի տարեվերջ մտադիր է հասցնել բանկոմատների թիվը 56-ի, իսկ POS-տերմինալներինը` 200-ի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում գործում է 51 բանկոմատ և 186 POS-տերմինալ, որից 35-ը տեղադրված են Բանկի դրամարկղերում` կանխիկ գործարքների համար, իսկ 151-ը` առևտրի և սպասարկման կետերում:

2010թ. միևնույն ժամակահատվածի համեմատ Բանկի կողմից թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 25%-ով` 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 86 576 քարտ, որից VISA – 71 780, MasterCard – 14 796:

Ակտիվ քարտերի թիվը կազմել է 25 805, որից VISA – 16 344 և MasterCard – 9 461: Միևնույն ժամանակահատվածում  աշխատավարձային ծրագրերի թիվը կազմել է 131:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. վճարային միջազգային համակարգերի անդամ է 2002 թվականից, իսկ 2005 թվականից՝ MasterCard համակարգի անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ՝ 2009 թվականից:

2009 թվականին բանկն ավարտել է սեփական պրոցեսինգային կենտրոնի տեղափոխումը ռուսական Գազպրոմբանկի (ԲԲԸ), պրոցեսինգային կենտրոն, որը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի միանձնյա բաժնետերն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25