ՀՀ ԿԲ-ն տարեվերջին գնաճը կանխատեսում է նախատեսված 4 %-ի (±1,5%) սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը տարեվերջին կգտնվի նախատեսված 4 տոկոսի (±1,5%) սահմաններում, ինչը պայմանավորված կլինի երկրում գնաճային միջավայրի աստիճանական նվազմամբ և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքներով, նշվում է ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ հանրապետությունում գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմաններում:

Միաժամանակ ԿԲ խորհուրդը նշել է, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին:

«Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում», – նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ԿԲ խորհուրդը նշել է, որ տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները:

Խորհուրդն արձանագրեց նաև, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք: Այնուամենայնիվ, ԿԲ-ից նշել են, որ դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները:

Նշվել են նաև երրորդ եռամսյակում ֆինանսական շուկայի զարգացման միտումները, որոնց արդյունքներով` մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում հունիսի համեմատ միջին տոկոսադրույքը նվազել է 1.55 տոկոսային կետով և կազմել 8.07%: Շուկայական ռեպո տոկոսադրույքը հունիսի նկատմամբ նվազել է 0.48 տոկոսային կետով` կազմելով 9.71%, իսկ միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 0.28 տոկոսային կետով` կազմելով 9.32%:

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 11-ին որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8 տոկոս), լոմբարդային դեպոյի տոկոսադրույքը՝ 11 տոկոս, ԿԲ-ում առևտրային բանկերի ներդրումների տոկոսադրույքը՝ 5 տոկոս;

ԿԲ-ն սեպտեմբերի 6-ին վերջին անգամ 0,5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձնելով այն 8 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img