ՀՀ-ում ֆիզ. անձանց համար արտարժույթով ավանդների տոկոսադրույքները սեպտեմբերին ավելացել են 0,7 տ.կ.-ով

24.10.2011 14:39
 ՀՀ-ում ֆիզ. անձանց համար արտարժույթով ավանդների տոկոսադրույքները սեպտեմբերին ավելացել են 0,7 տ.կ.-ով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների միջին տոկոսադրույքը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 0,7 տոկոսային կետով և կազմել միջինը 7,1 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն՝ ֆիզիկական անձանց համար երկարաժամկետ արտարժութային ավանդների միջին տոկոսադրույքը սեպտեմբերին ավելացել է 0,6 տոկոսային կետով, իսկ կարճաժամկետ արտարժութային ավանդների համար՝ 0,8 տոկոսային կետով՝ միջինը կազմելով, համապատասխանաբար, 7,7 և 6,4 տոկոս:

Միաժամանակ ֆիզիկական անձանց համար դրամով ներդրված երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը ևս ավելացել է 0,2 տոկոսային կետով՝ կազմելով 11,5 տոկոս, իսկ կարճաժամկետ ավանդների համար մնացել է նույն մակարդակում (9,9 տոկոս):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև