«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է նորացված պայմաններով «Արձակուրդային» ավանդ` դեպի Հունաստան ուղեգիր շահելու հնարավորությամբ

25.10.2011 14:29
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է նորացված պայմաններով «Արձակուրդային» ավանդ` դեպի Հունաստան ուղեգիր շահելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր ավանդատուներին «Արձակուրդային» ավանդատեսակ` նորացված պայմաններով, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Այն բոլոր ավանդատուները, ովքեր «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ -ում մինչև 2012 թ. հուլիսի 25-ը, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար:

Ավանդի նվազագույն չափը սահմանվել է 100,000 դրամ, իսկ ներդրած ավանդի յուրաքանչյուր 100.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը ավանդատուներին կընձեռի ուղեգիրը շահելու լրացուցիչ հնարավորություն: Դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչև 12% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,3%:

«Արձակուրդային» ավանդատեսակով նախորդ խաղարկության ժամանակ, որին մասնակցում էին 485 ավանդատուներ, խաղարկվեց ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար: Երջանիկ հաղթողը Արմավիր մարզի Դալարիկ գյուղի ավանդատուն էր:

«Քանի որ ավանդատեսակը լայն արձագանք գտավ բնակչության շրջանում, բանկը որոշեց շարունակել ուղեգրերի խաղարկման փորձը: Ավանդատեսակում կատարվել է փոփոխություն. այն ավանդատուները, ովքեր ավելի մեծ գումար կներդնեն «Արձակուրդային» ավանդով, շահելու ավելի մեծ հնարավորություն կստանան:

Այսինքն, խաղարկության ժամանակ օրինակ 1 մլն դրամ ներդրած ավանդատուն կունենա 10 անգամ ավելի մեծ հնարավորություն շահելու, քան 100.000 ՀՀ դրամ ներդրած ավանդատուն: Ի դեպ նշեմ, որ 2 անձի համար նախատեսված  ուղեգիրը տրամադրվել է IM tour տուրիստական ընկերության կողմից»,- ասաց Գլխամասային Բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

Խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը:

Խաղարկությունը տեղի կունենա 2012 թ. օգոստոսի 1-ին ժամը 12:00-ին, և կմասնակցեն այն ավանդատուները,  ովքեր խաղարկության օրը կհանդիսանան Բանկի ավանդատու` «Արձակուրդային» ավանդով: Այդ օրը նախօրոք տպագրված պայմանագրերի համարները բոլորի առջև կլցվեն թափանցիկ տարայի մեջ, որտեղից էլ ներկա ավանդատուներից մեկը կհանի հաջողակ պայմանագրի համարը:

Բանկի բոլոր ավանդատուներն, կստանան նվեր` առանց սպասարկման վճարների VISA կամ MASTERCARD անվճար պլաստիկ քարտեր:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են ֆիզիկական անձանց Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4 մլն ՀՀ դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում` 2 մլն ՀՀ դրամի չափով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին:  Դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ: «Անելիք Բանկի» ակտիվները 2011 թ.-ի 1-ին կիսամյակի արդյունքներով կազմել են շուրջ 63.6 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 35.4  միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,9 մլրդ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը ներկայում 12-ն է: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև