ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է հաշիվների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է հաշիվների հեռահար հեռակառավարման գործարկման մասին՝ SMS բանկինգ ծառայությունը ֆիզիկական անձանց համար:

«Այսուհետև Բանկի բոլոր ֆիզիկական անձինք` հաշվետեր հաճախորդները, որոնք միացել են SMS բանկինգ ծառայությանը, ունեն բացառիկ հնարավորություն վերահսկելու իրենց բանկային, քարտային, ավանդային և վարկային հաշիվները` Բանկի կողմից իրենց հեռախոսահամարներին ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև կատարել հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով»,- ասվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված բանկի հաղորդագրության մեջ:

SMS բանկինգ ծառայության միացումը կատարվում է անվճար:

Ինչպես հայտնել է  ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվյսաննիկովը, ներկայիս արագընթաց զարգացող շուկայական հարաբերություններում ժամանակի հրամայականն է դարձել առօրյա բանկային գործառնություններում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը, կարևորելով հաճախորդների սպասարկման գործընթացների արդյունավետության բարձրացումը և հաճախորդներին նորագույն բանկային ծառայությունների տրամադրումը, մշտապես հետամուտ է Բանկում հաշիվների հեռակառավարման համակարգերի ներդրմանն ու գործարկմանը: «SMS բանկինգ» ծառայության ներդրումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»,- Օվյաննիկովի խոսքը մեջբերում է բանկի մամուլի ծառայությունը:
SMS բանկինգ ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է  ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք` www.vtb.am, կամ զանգահարելով միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում և իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդարձակ ցանկ: Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում (68 մասնաճյուղ):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img