Համաշխարհային բանկը պահպանում է 2011թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի 4,5% աճի վերաբերյալ կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը շարունակում է պահպանել կանխատեսումը՝ 2011թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճի վերաբերյալ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին (Jean-Michel Happi):

Ըստ նրա, հաջորդ տարի տնտեսական աճը նախատեսվում է 4-5 տոկոսի չափով:

Միաժամանակ Հափին նշեց, որ համաշխարհային տնտեսության աճը կանխատեսվում է 2,4-2,8 տոկոսի չափով, սակայն աշխարհում պարտքային ճգնաժամի հետևանքով հնարավոր է վստահության աստիճանի նվազում, և տնտեսության աճն ավելի ցածր կլինի:

ՀԲ-ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն, հաջորդ տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կսկսի կրճատվել՝ 2012թ.-ին մինչև 4,3 և 2013թ.-ին 4,2 տոկոս:

Ըստ ՀՀ կառավարության գնահատականների, ՀՆԱ-ի աճը 2011թ.-ի ինը ամիսների ընթացքում կազմել է 5 տոկոս:

ՀՀ պետբյուջեի համաձայն, ընթացիկ տարվա արդյունքում ՀՆԱ -ի աճը նախատեսված է 4,6%-ի մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img