Հայաստանի հարցված քաղաքացիների կեսից ավելին 2011 թ.-ին հայկական դրամի արժեզրկում է սպասում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. www.armbanks.am կայքում անցկացված առցանց հարցման մասնակիցների կեսից ավելին 2011 թ.-ին հայկական դրամի փոխարժեքի արժեզրկում է սպասում:

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, հարցվածների 60 տոկոսը (76 մարդ) ամբողջովին համոզված է, որ 2011 թ.-ին դրամը կարժեզրկվի:

Միաժամանակ հարցվածների 31 տոկոսը (40 մարդ) այն կարծիքին է, որ ազգային արժույթը 2011 թ.-ին արժեզրկման չի ենթարկվի:

Եվ միայն հարցվածների 9 տոկոսն է (11մարդ) դժվարացել կոնկրետ պատասխանել այն հարցին, թե այս տարի դրամի փոխարժեքի արժեզրկում սպասվու՞մ է, թե՞ ոչ:

www.armbanks.am կայքում 2011 թ-ի մայիսի 13-ից հոկտեմբերի 26-ն անցկացված առցանց հարցմանը մասնակցել է 127 մարդ:

«ԱՌԿԱ» գործակալությունը, իր բիզնեսի ինտերնետ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում, 2009թ. հոկտեմբերից գործարկել է նոր նախագծեր՝  www.armbanks.am, www.bonds.am և www.anticrisis.am: Բացի օպերատիվ տեղեկատվությունից կայքում հասանելի կլինեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց ֆինանսական համեմատական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img