Հայկական բանկերի ներգրաված ավանդների ծավալը սեպտեմբերին աճել է 1,6%-ով՝ հասնելով 876,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական առևտրային բանկերն ընթացիկ տարվա սեպտեմբերին ներգրավել են մոտ 876,9 մլրդ դրամի ավանդներ, ինչը  1,6 տոկոսով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալը սեպտեմբերին, տարեսկզբի ցուցանիշի համեմատ, ավելացել է 25,7 տոկոսով:

Տվյալների համաձայն` դրամական ավանդների ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 4,1 տոկոսով և կազմել շուրջ 266,9 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով ավանդները սեպտեմբերին ավելացել են 0,6 տոկոսով և սեպտեմբերի վերջին կազմել շուրջ 610 մլրդ դրամ ($1 – 378,42 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img