Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը սեպտեմբերին ավելացել է 4,1%-ով՝ հասնելով 266,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա սեպտեմբերի վերջին կազմել է 266,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 4,1 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ընդ որում ռեզիդենտներին բաժին է հասել դրամով ներգրաված ավանդների շուրջ 96,2 տոկոսը (256,9 մլրդ դրամ):

Ըստ հաշվետվության՝ ռեզիդենտների ցպահանջ ավանդները դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալում կազմել են 53,3 տոկոս և սեպտեմբերին հասել 142,3 մլրդ դրամի: Միաժամանակ այս ցուցանիշը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 6,5 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտների ժամկետային ավանդները կազմել են դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալի 42,9 տոկոսը և սեպտեմբերի վերջին հասել 114,6 մլրդ դրամի: Այս ցուցանիշի աճը սեպտեմբերին կազմել է 1,2 տոկոս:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ավանդների ծավալն ավելացել է 0,6 տոկոսով և սեպտեմբերի վերջին հասել է շուրջ 610 մլրդ դրամի:

2011 սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 378,58 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img