«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր հարստությունը հաճախորդներն են. Երվանդ Բարսեղյան

31.10.2011 15:28
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր հարստությունը հաճախորդներն են. Երվանդ Բարսեղյան

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը միկրոֆինանսավորման ոլորտում մասնագիտացած հայկական ֆինանսական կազմակերպությունների շրջանում առաջատար դիրք է զբաղեցնում հաճախորդների թվով և պորտֆելի ծավալով:

Հայաստանում կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1999թ.-ին՝ որպես հիմնադրամ, իսկ 2006թ.-ից գրանցվել է ԿԲ-ի կողմից և ստացել արտոնագիր՝ որպես «ՖԻՆԿԱ» ՈւՎԿ ՓԲԸ:  Ընկերությունը FINCA International Incorporated ամերիկյան կազմակերպության դուստր ձեռնարկությունն է, որն իր գործունեությունը իրականացնում է չորս մայրցամաքների 21 երկրներում:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ի հաջող գործունեության մասին խոսում են հետևյալ փաստերը՝ բնակչության սպասարկման ցուցանիշներով և պորտֆելի որակով այն ներառված է առաջատարների եռյակում FINCA International-ի 21 դուստր ձեռնարկությունների շրջանում՝ միաժամանակ առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի միկրոֆինանսական վարկային կազմակերպությունների շրջանում:

MIX MARKET հեղինակավոր ամսագրի փորձագետների գնահատականների համաձայն, 2008թ.-ին «ՖԻՆՔԱ»-ն աշխարհում զբաղեցրել է 17-րդ տեղը 100 միկրոֆինանսական կազմակերպությունների շրջանում միկրոֆինանսավորման կազմակերպման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներով:

«ՖԻՆՔԱ»-ի առաջատար լինելու մասին վկայում են հետևյալ ցուցանիշները՝ սեպտեմբերի վերջին կազմակերպության հաճախորդների թիվը կազմել է 42 հազար՝ մեկ տարի առաջ գրանցված 35 հազարի փոխարեն, վարկային պորտֆելը կազմել է շուրջ 10,8 մլրդ դրամ՝ 7,4 մլրդ դրամի փոխարեն: Միաժամանակ շահույթը հարկերը վճարելուց հետո այս տարվա ինը ամսվա ընթացքում կազմել է 440 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 240 մլն դրամի փոխարեն: Վերջին հինգ տարվա ընթացքում «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ի հաճախորդների թիվն ավելացել է հինգ անգամ, նույնքան անգամ է ավելացել նաև պորտֆելի ծավալը:

Հայաստանում «ՖԻՆՔԱ»-ի գործունեության, նրա այսօրվա իրողությունների, ռազմավարական խնդիրների և ապագա ծրագրերի մասին պատմել է «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը:

- «ՖԻՆՔԱ»-ի առաքելությունն է ֆինանսական ծառայություններ տրամադրել փոքր եկամուտ ունեցող ձեռներեցներին: Շահույթ ստանալը մեզ համար ամենևին էլ առաջնահերթ խնդիր չէ: Եկամտաբերության բավարար մակարդակը մենք դիտարկում ենք որպես գործիք՝ ծրագրերի հետագա ընդլայնումն ապահովելու համար: Կարևոր եմ համարում ընդգծել, որ կազմակերպության եկամուտներն ու նրա շահույթը չեն ուղղվում որևէ մասնավոր ներդրողի կամ ֆիզիկական անձանց: Մեր նպատակն է որակյալ ծառայություններ մատուցել հնարավորին չափ շատ հաճախորդների:

Հարկավոր է նաև նշել, որ «ՖԻՆՔԱ»-ն սպառողական վարկեր չի տրամադրում, այլ բացառապես բիզնես-նախագծեր է վարկավորում: Ընդ որում վարկերը տրամադրվում են ընտանիքի միայն մեկ անդամի: Դա նշանակում է, որ մեր կազմակերպությունը վարկավորում է 42 հազար ընտանիք: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից մի փոքր ավել է, ապա «ՖԻՆՔԱ»-ի վարկերից օգտվում է երկրի ընտանիքների շուրջ 7 տոկոսը: Իսկ դա, համաձայնվեք, էական թիվ է:

-Որքան ինձ հայտնի է, «ՖԻՆՔԱ»-ն ներկայացված է երկրի բոլոր մարզերում:

-Այո, դա այդպես է: Մենք 20 գրասենյակ ունենք Հայաստանի բոլոր մարզերում: Դա 5 ներկայացուցչություն է և 15 լիարժեք մասնաճյուղ, որոնցից երկուսը գտնվում են մայրաքաղաքում, մնացածը՝ մարզերում: Ինչպես տեսնում եք, գրասենյակների մեծ մասը կենտրոնացած է մարզերում, այդ թվում նաև սահմանամերձ մարզերում, քանի որ այնտեղ կան մեծ քանակությամբ ձեռներեցներ և բնակչություն, որոնք փոքր եկամուտ ունեն և մեր ծառայությունների կարիքն ունեն:

- Հեռանկարային ի՞նչ խնդիրներ է «ՖԻՆՔԱ»-ն դնում իր առջև զարգացման այս փուլում:

- Առաջնահերթությամբ թիվ մեկ խնդիրը հաճախորդների սպասարկման որակի բարելավումն է՝ նրանց ֆինանսական պահանջներն ավելի լիարժեք կերպով բավարարելու նպատակով: Պետք է նշեմ, որ սպասարկման որակը բարելավելու նպատակով մենք աշխատում ենք երեք ուղղությամբ, որոնցից մեկը մասնաճյուղերի ցանցի ընդլայնումն է, որի նպատակն է մեր ծառայություններն ավելի հասանելի դարձնել հաճախորդների թիրախային խմբերի համար, հատկապես Հայաստանի հեռավոր և սահմանամերձ մարզերում: Այս նպատակով միայն այս տարի մենք Իջևան քաղաքում գտնվող մեր մասնաճյուղը տեղափոխել ենք ավելի բարեկարգված շենք, որը զինված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Այս տարի նոր գրասենյակ բացվեց Գորիսում, իսկ Վեդիի և Ստեփանավանի ներկայացուցչությունները վերածվեցին լիարժեք մասնաճյուղերի: Մինչև տարեվերջ մտադիր ենք մասնաճյուղեր բացել Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում և Ապարանում, ևս մեկ մասնաճյուղ՝ Երևանում, ինչպես նաև նոր, բարեկարգված շենք տեղափոխել Արտաշատի գրասենյակը: Այս աշխատանքներում «ՖԻՆՔԱ»-ն ծանրակշիռ միջոցներ է ներդնում: Հաջորդ տարի նախատեսում ենք բոլոր հինգ ներկայացուցչությունները վերածել լիարժեք մասնաճյուղերի, ինչպես նաև նոր մասնաճյուղեր բացել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում՝ նրանց ընդհանուր թիվը հասցնելով 27-ի: Եթե այս պահին ընկերությունն ունի 450 աշխատակից, ապա տարեվերջին նրանց թիվը կհասնի 500-ի, իսկ հաջորդ տարի նախատեսում ենք ունենալ 625 աշխատակից:

- Շահութաբերության ցուցանիշներով, գործառնական ծախսերի մակարդակով, աշխատանքների արդյունավետությամբ և թափանցիկությամբ, ինչպես նաև պորտֆելի մեծությամբ «ՖԻՆՔԱ»-ն, ինչպես արդեն նշվեց, աշխարհի լավագույն միկրովարկային կազմակերպություններից մեկն է: Ինչի՞ց են ստացվում այս ցուցանիշները:

- Թվեր ներկայացնեմ: Մեկ օրից ավել ժամկետանց վարկերը կազմում են ընդհանուր պորտֆելի 0,4 տոկոսը, իսկ 30 օրից ավել ժամկետանց վարկերը՝ ընդամենը 0,2 տոկոսը: Շատ կարևոր է, որ նման մակարդակ ձեռք չի բերվել պարտքերի վերակառուցվածքայնացումից հետո: «ՖԻՆՔԱ»-ն իր պորտֆելում չունի վերակառուցվածքայնացված վարկեր: Սա մի կողմից ճիշտ մարկետինգի, վերլուծության և պորտֆելի որակի վերահսկողության արդյունք է:

Մյուս կողմից, այս ամենը վարկավորման ճիշտ տեխնոլոգիաներն են, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի հաճախորդներն իրենց վճարունակությունից ավելի շատ պարտք լինեն: Այսինքն, «ՖԻՆՔԱ»-ն սոցիալապես պատասխանատու վարկավորման քաղաքականություն է վարում:

Իմ կարծիքով, երրորդ պայմանը Հայաստանում ֆինանսական ենթակառուցվածքի լավ որակն է: Մասնավորապես, Վարկային բյուրոյի կողմից որակյալ տեղեկատվության առկայությունը, որը հաճախորդի վարկային պատմության մասին լիարժեք պատկեր է տրամադրում: Կարևոր նշանակություն ունի երկրի օրենսդրական համակարգը, ԿԲ-ի կողմից իրականացվող հստակ վերահսկողությունը: Այս ամենը բարենպաստ դաշտ է ստեղծում, որտեղ կարելի է հաջողությամբ աշխատել:

-Դուք խոսում էիք երեք ուղղությունների մասին: Մեկը ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն է: Որո՞նք են մյուսները:

-Մյուս կարևոր ուղղությունը երկու փոխկապակցված բաղկացուցիչներից է կազմված՝ հաճախորդների սպասարկման որակի բարձրացում աշխատակիցների պրոֆեսիոնալ գիտելիքների և հաճախորդների սպասարկման համար անհրաժեշտ հմտությունների բարձրացման օգնությամբ: Այս նպատակով մենք սկսել ենք փորձնական ծրագիր, որը ներառում է հաճախորդների սպասարկման որակի ներկա վիճակի գնահատականը, աշխատակիցների ուսուցումը և նրանց պրոֆեսիոնալ գիտելիքների ու հմտությունների առաջընթացի գնահատականը ուսուցումից հետո: Դրա իրականացման համար միայն այս տարի կծախսվի 20 մլն դրամ պրոֆեսիոնալ գիտելիքների բարձրացման նպատակով: Ծրագիրը նախատեսում է բոլոր աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով կազմակերպվող արվելու դասընթացների և սեմինարների անցկացում, իսկ մի քանի մենեջերներ էլ ուսում են ստանում ամերիկյան առաջատար բանկային դպրոցներից մեկում՝ ABA Stonier Graduate School of Banking-ում:

Իսկ մեր աշխատանքի երրորդ ուղղությունն էլ ծախսերի նվազեցումն է աշխատանքի կազամկերպման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով, ինչի արդյունքում հնարավոր է դառնում վարկերի տոկոսադրույքների նվազումը: Պետք է նշեմ, որ ընթացիկ տարվ հունիսից մենք ամեն ամիս իջեցրել ենք տոկոսադրույքները, նշանակում է ՝ նաև մեր պրոդուկտի արժեքը: Օրինակ, գյուղատնտեսական վարկերի արժեքը նվազել է տարեկան 6-10 տոկոսով, խմբային վարկերինը՝ 8 տոկոսով, իսկ անհատականները՝ 2 տոկոսով: Մենք նաև աշխատում ենք վարկավորման վերլուծության նոր մեթոդների ներդրման ուղղությամբ, որպեսզի բարելավվի վարկային պրոդուկտների համապատասխանեցումը հաճախորդների գործունեության առանձնահատկությանն ու նրանց բիզնեսի պահանջներին: Մենք աշխատում ենք նաև պրոդուկտների նոր տեսակների ստեղծման ուղղությամբ, որոնք մտադիր ենք մեր հաճախորդներին առաջարկել արդեն մյուս տարի:

- Վարկավորման ի՞նչ տեսակներ է առաջարկում «ՖԻՆՔԱ»-ն այժմ:

-Դրանք վարկավորման երկու հիմնական տեսակներն են՝ անհատական և խմբային, որոնք, իրենց հերթին, բաժանվում են գյուղատնտեսականի և այլն: «ՖԻՆՔԱ»-ն վարկավորում է ձեռնարկատիրական գործունեության բոլոր ուղղությունները՝ արտադրություն, առևտուր, գյուղատնտեսություն և սպասարկման ոլորտ: Վարկերը տրվում են կամ ձեռնարկատերերին և ընկերություններին կամ ձեռնարկատերերի խմբին նրանց փոխադարձ երաշխիքի հիման վրա: Նոր պրոդուկտը, որի մասին ես խոսում էի, անհատական գյուղվարկավորում է ենթադրում: Եթե գյուղատնտեսական խմբային վարկերը տրվում են մի քանի գյուղատնտեսներից բաղկացած խմբին,որոնք փոխադարձ երաշխիք են տալիս վերցրած վարկի համար, ապա անհատական ֆինանսավորման դեպքում գյուղացին կարող է վարկ վերցնել կոնկրետ իր համար: Տրամաբանությունը հետևյալն է՝ մի քանի ֆերմերներ ավելի հարմար են զգում իրենց վարկը վերցնելով և թիմում աշխատելով՝ վարկային պարտավորության դիմաց փոխադարձ պատասխանատվություն կրելով և անհրաժեշտության դեպքում վարկը մարելիս միմյանց օգնելով: Մյուսները նախընտրում են վարկ վերցնել՝ միայն սեփական անձին վստահելով:

Գյուղատնտեսական խմբային վարկերը սկսվում են 10-30 հազար դրամից մինչև կես միլիոն դրամ 18 ամիս ժամանակով:

Անհատական վարկավորման դեպքում վարկերը դրվում են  ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, նվազագույնը 700 և առավելագույնը 35 հազար ԱՄՆ դոլարի չափով 42 ամիս ժամանակով: Ինչ վերաբերում է, թե որքան կլինի անհատական գյուղվարկավորման չափը, այժմ չեմ փորձի ասել. մենք դեռ աշխատում ենք դրա վրա:

-Ըստ ամենայնի, «ՖԻՆՔԱ»-ն հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը:

-Ճիշտ եք, և դրա վկայությունն է թեկուզ այն փաստը, որ հաճախորդների ընդհանուր թվի գրեթե կեսը՝ շուրջ 20 հազարը, հենց այդ վարկառուներն են: Ընդ որում մնացած 20 հազար ու մի քիչ ավելի հաճախորդներից շատերը նույնպես գյուղական շրջանների բնակիչներն են, սակայն ստացված վարկերը օգտագործվում են այլ նպատակների համար, օրինակ, բիզնեսի բացման կամ վարման համար՝ ոչ մեծ խանութ, արհեստանոց և այլն:

- Ինչո՞վ են գրավում «ՖԻՆՔԱ»-ի վարկերը:

-Առաջին հերթին՝ հասանելի լինելով: Մենք վարկեր ենք տալիս առանց հիմնական միջոցների՝ շենքի, շինության և բնակարանի դիմաց գրավի: Երկրորդը վերլուծության պարզ մեթոդներն են, որոնք վարկառուից չեն պահանջում բարդ ֆինանսական ցուցանիշներ: Երրորդը հաճախորդներից պահանջվող փաստաթղթերի պարզեցված պահանջներն են: Եվ վերջապես, վարկային դիմումների քննման արագությունը: Մի խոսքով՝ վարկավորման գործընթացի առավելագույն հարմարեցում հաճախորդի պահանջներին:

-Դուք ասացիք, որ «ՖԻՆՔԱ»-ն անշարժ գույքի տեսքով գրավ չի պահանջում, բայց ինչ-որ մի բան պե՞տք է գրավի դրվի:

-Պետք է: Օրինակ, իր աշխատանքային գործիքները, հումքը, որից նա արտադրանք է պատրաստում, վերջապես՝ հենց արտադրանքը: Համաձայնեք, դա զուտ խորհրդանշական, ձևական գրավ է, որը բնավ չի գոհացնի բանկերին: Եվ թեպետ բանկերի վարկային տոկոսադրույքները համեմատաբար ցածր են մերինից, բնակչության ցածր եկամուտ ունեցող հատվածը օգնության են դիմում հենց մեզ, որովհետև մեզ մոտ վարկ վերցնելը շատ ավելի հեշտ է և հասանելի: Ինչ վերաբերում է համեմատաբար բաձր վարկային տոկոսադրույքներին, ապա դա բացատրվում է բարձր վերադիր ծախսերով փոքր վարկերի սպասարկման դեպքում:

Եվ վերջինը,  ինչի մասին կցանկանայի խոսել: Մենք հպարտանում ենք մեր աշխատակիցներով, ովքեր տարիների ընթացքում ստեղծել են համերաշխ կոլեկտիվ, որին միավորում են ընդհանուր նպատակները: Ամենակարևոր հարստությունը, սակայն, մեր հաճախորդներն են, որոնք մեր ֆինանսական աջակցության շնորհիվ և իրենց համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կարողացել են ստեղծել կամ ընդլայնել թեկուզ ոչ մեծ, բայց սեփական բիզնեսը, կարողացել են ստանալ բավարար եկամուտ իրենց և իրենց ընտանիքի համար արժանավայել կյանք ապահովել: Այսուհետև նույնպես «ՖԻՆՔԱ»-ի աշխատակիցների ջանքերն ուղղված կլինեն մեր հաճախորդներին մեծ հնարավորությունների ընձեռմանն ու որակյալ ծառայություների ու առաջարկների մատուցմանը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post