Ամերիաբանկն առաջարկում է նոր ավանդատեսակ՝ «Խնայողական»

01.11.2011 16:12
Ամերիաբանկն առաջարկում է նոր ավանդատեսակ՝ «Խնայողական»

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ՝ «Խնայողական», «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ավանդատեսակը հաճախորդին հնարավորություն կընձեռի ավանդի ողջ ժամկետի ընթացքում, առանց սահմանափակումների, տնօրինել ավանդի գումարը` նվազեցնել կամ ավելացնել այն: Բանկը խնայողական ավանդի համար մշակել է ճկուն և մրցունակ սակագնային փաթեթ`առաջարկելով ավանդի ներդրման նվազագույն գումարի երկու սահմանաչափ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ խնայողական ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով 200,000 ՀՀ դրամ, բանկն առաջարկում է 5% տարեկան տոկոսադրույք: Իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 500 ԱՄՆ դոլար նվազագույն գումար և Եվրոյով ավանդի համար` 300 Եվրո, առաջարկում է տարեկան 2% տոկոսադրույք: Տոկոսագումարը հաշվարկվում է նվազագույն մնացորդի չափով մնացորդ ապահովելու դեպքում:

Խնայողական ավանդի ներդրման պահին նվազագույն գումարի II շեմը ենթադրում է առավել մեծ գումարներ` առավել բարձր տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով նվազագույնը 1.0 մլն ՀՀ դրամ, բանկն առաջարկում է 6% տարեկան տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 2,500 ԱՄՆ դոլար նվազագույն սահմանաչափ և Եվրոյով ավանդի համար` 1,500 Եվրո, Բանկն առաջարկում է տարեկան 3% տոկոսադրույք:

Բացի այդ, Ամերիաբանկը խնայողական ավանդ ներդնող հաճախորդներին առաջարկում է Ինտերնետ-Բանկ ծառայությունը 50% զեղչված սակագնով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև