Հայկական դրամը հոկտեմբերին 1,1 %-ով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1,1 տոկոսանոց բարձրացում՝ սպառողական շուկայում գների 0,3 տոկոսանոց աճի դեպքում:

Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2011 թ.-ի հոկտեմբերի տվյալները:

Միաժամանակ 2011 թ.-ի հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0,9 տոկոսանոց ավելացումն ուղեկցվում էր հաշվարկային փոխարժեքի 4,4 տոկոսով բարձրացմամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է սպառողական գների 5,8 տոկոսանոց աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5,3 տոկոսանոց անկում:

Հոկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 376,45 դրամ, ինչը 4,5 տոկոսով ավել է նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշից՝ 1 դոլարի դիմաց 360,28 դրամ: (1 դոլարը 378.96 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img