Ucom-ի հաճախորդները կարող են վճարումներն իրականացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» բաժանմունքներում

03.11.2011 14:04
Ucom-ի հաճախորդները կարող են վճարումներն իրականացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության բաժանորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այսուհետ ընկերության կողմից մատուցվող  հեռահաղորդակցության ծառայությունների (ինտերնետ, մալուխային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ) դիմաց վճարումները կարող են իրականացվել բանկի բոլոր բաժանմունքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ բանկում գործում է «Տելեքարդ» համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել կոմունալ, ինչպես նաև ինտերնետի, բջջային և ֆիքսված կապի վճարումները sms-հաղորդագրությունների միջոցով:

2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.5 մլրդ դրամ, ակտիվները - 82.3 մլրդ դրամ, պարտավորությունները - 66.8 մլրդ դրամ: Ընթացիկ 9 ամիսների արդյունքներով բանկն ապահովել է 778.8 մլն դրամի զուտ հասույթ:

Բանկում գործում է 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր շրջաններում:

Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական Ericsson ընկերության հետ` Ucom ՍՊԸ-ն կառուցել է լայնաշերտ հասանելիության ցանց` հիմնված FTTH (fiber to the home – օպտիկական մալուխ մինչև բնակարան) տեխնոլոգիայի վրա, որը տրամադրում է գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և քաղաքային ֆիքսված հեռախոսակապ: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25