ՎՏԲ-Հայաստան բանկը, Cosmopolitan ամսագիրն ու Visa-ն կանանց համար նախատեսված համաբրենդային քարտ են ներկայացրել

03.11.2011 19:28
ՎՏԲ-Հայաստան բանկը, Cosmopolitan ամսագիրն ու Visa-ն կանանց համար նախատեսված համաբրենդային քարտ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը Cosmopolitan Հայաստան ամսագրի և Visa ընկերության հետ համատեղ ներկայացրել է կանանց համար նախատեսված Visa «VTB Cosmopolitan» համաբրենդային քարտը:

Visa «ՎՏԲ Cosmopolitan» քարտը մշակվել է հատուկ  դիզայնով` հաշվի առնելով ժամանակակից կանանց  ապրելակերպն ու հետաքրքրությունները: Այն տալիս է մի շարք զեղչերի ու հատուկ առաջարկների հնարավորություն  Հայաստանի առաջատար ընկերությունների կողմից, որոնց  թվում են տարբեր բուտիկներ, գեղեցկության սրահներ, Սպա և  բժշկական կենտրոններ:

«Մենք` Cosmopolitan Հայաստան ամսագրի և Visa ընկերության հետ համատեղ, ստեղծել ենք եզակի ու հաջողակ պրոդուկտ: Հույս ունենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Visa ՎՏԲ Cosmopolitan քարտից», - հինգշաբթի լրագրողներին ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը:

Նրա խոսքերով՝ ՎՏԲ Cosmopolitan քարտի թողարկումը նոր մոտեցում է հայկական շուկայում` ուղղված նպատակային խմբերի համար նախատեսված բանկային ապրանքների ստեղծմանը, ներկայացմանն ու առաջխաղացմանը:

Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa ընկերության բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեն իր հերթին նշել է, որ կանանց համար առավել գրավիչ են լավագույն առևտրային ընկերությունների զեղչերն ու առաջարկները:

«Մենք գտնում ենք, որ այսօր շուկան հասել է համապատասխան մակարդակի, երբ սպառողը կարիք ունի ոչ միայն պարզապես հարմարավետ վճարման միջոցի, այլ նաև ակնկալում է ստանալ ունիվերսալ ապրանք` լրացուցիչ գործառույթներով», - ընդգծել է նա:

Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը նաև ավելացրել է, որ Visa «VTB Cosmopolitan» քարտը համապատասխանում է հայ կանանց կյանքի դինամիկ ընթացքին:

«Վստահ եմ, որ յուրաքանչյուր աղջիկ շատ մեծ ուրախությամբ կօգտագործի այն, քանզի կստանա զեղչերի շատ լայն հնարավորություններ և առաջարկներ, ինչպես նաև անվճար կբաժանորդագրվի մեր ամսագրին», - ասել է նա:

Բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել դեբետային ՎՏԲ Cosmopolitan Visa Classic կամ վարկային ՎՏԲ Cosmopolitan Visa Gold համաբրենդային քարտերը:

Ներկայումս ՎՏԲ Cosmopolitan համաբրենդային նախագծի շրջանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար գործում է մոտ 200 հատուկ առաջարկ:

Visa ՎՏԲ Cosmopolitan նոր համաբրենդային քարտերի լրացուցիչ առավելությունների թվում են՝ աշխարհի ավելի քան 200 երկրներում Visa քարտերով ծառայությունների ու գնումների դիմաց արագ և դյուրին վճարման հնարավորություն, մինչև 50% զեղչեր Հայաստանի լավագույն առևտրային ընկերությունների կողմից, որոնք մասնագիտացած են կանացի ապրանքների ու ծառայությունների ոլորտում, անվճար տարեկան բաժանորդագրություն Cosmopolitan Հայաստան ամսագրին, մասնակցություն ՎՏԲ-Հայաստան Բանկի և Cosmopolitan Հայաստան ամսագրի կողմից կազմակերպվող հատուկ միջոցառումներին:

Բացի այդ, ՎՏԲ Cosmopolitan Visa Gold համաբրենդային քարտի քարտապաններին առաջարկվում է վարկային գիծ՝ վարկավորման երկարացված`55 օր արտոնյալ ժամանակահատվածով, կանացի պայուսակի կորստի եզակի ապահովագրություն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post