ՌԴ-ն պատրաստ է ԱՄՀ-ում նախապես հայտարարված 10 մլրդ դոլարից շատ գումար ներդնել. Դվորկովիչ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը պատրաստ է նախկինում հայտարարված 10 մլրդ դոլարից շատ գումար ներդնել ԱՄՀ-ում, սակայն դեռ չի նշում գումարի չափը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:

«Ինչ վերաբերում է 10 մլրդ դոլարին, դա ԱՄՀ միջոցների ընդհանուր ծավալի շրջանակներում Ռուսաստանի ունեցած պարտավորությունն է, որն ավելի վաղ է հայտարարվել: Լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կլինի, թե ոչ դեռ, հայտնի չէ: Եթե նման հարցում լինի, մենք այն կվերանայենք, և իհարկե, ինչ-որ ծավալում մասնակցություն կունենանք»,- «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում նիստերից հետո լրագրողներին ասել է Դվորկովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միաժամանակ նա հայտնել է, որ 146 մլրդ եվրո ռուսական ներդրման մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը կեղծ է:

«Ոչ մի նման թիվ չի հնչել: Նման գումարները կարող են միայն կապված լինել այլ երկրների հետ, բայց ոչ՝ Ռուսաստանի»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, ԲՌԻԿՍ-ի երկրները և «քսանյակի» շատ այլ մասնակիցներ կողմ են ԱՄՀ-ի միջոցով Եվրոպային օգնություն մատուցելուն, «եթե ֆինանսական օգնության կարիք լինի»: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img