ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկ տարվա ընթացքում 16 հազար ACBA-Transfer քարտ է թողարկել

08.11.2011 14:58
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկ տարվա ընթացքում 16 հազար ACBA-Transfer քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկ տարվա ընթացքում թողարկել է 16 հազար ACBA-Transfer քարտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Արդեն մեկ տարի է, ինչ բանկը հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ ACBA-Transfer պլաստիկ քարտի միջոցով: Մեկ տարվա ընթացքում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկել է ավելի քան 16 հազար ACBA-Transfer քարտեր, որոնց միջոցով իրականացվել է դրամական փոխանցումների ավելի քան 10 հազար վճարում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով կատարվում է անվճար, իսկ Maestro տիպի քարտերով փոխանցումներ կարելի է ստանալ նաև արտերկրում:

Հաճախորդը հնարավորություն ունի նաև տվյալ քարտով ստանալ վարկային գիծ: Փոխանցման ստացման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ SMS հաղորդագրության միջոցով, որի արժեքն է 30 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):

Նշվում է, որ քարտը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու` զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996 թվականին: Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS  ծրագրի շրջանակներում: Հիմնական բաժնետերերի թվում են՝ Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, «SACAM International»-ը՝ 12.44% մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխադարձ աջակցության միությունները, այդ թվում ՝ Արմավիրի մարզը՝ 14,08 և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև