Ճգնաժամի երկրորդ ալիքը, հնարավոր է, թույլ հարվածի Հայաստանին. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռեցեսիոն ալիքը, եթե անգամ առաջանա համաշխարհային տնտեսությունում, հնարավոր է, որ այնքան էլ ուժեղ չլինի, որպեսզի լուրջ ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Որոշակի ռեցեսիոն դինամիկա կնկատվի, սակայն չեմ կարծում, որ այն կհասնի 2008-2009 թթ.-ի մասշտաբներին: Իսկ եթե այն թույլ լինի, ապա նրան հնարավոր կլինի դիմակայել: Մեր տնտեսությունն, ամեն դեպքում, բավականին դինամիկ կերպով է զարգանում», – երեքշաբթի ասել է նա լրագրողներին խորհրդարանում բյուջետային լսումների շրջանակում:

Դավթյանի խոսքերով՝ միջազգային հանրությունը բավականին լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի երկրորդ ալիքի հավանականության ավելացման դեպքում նրա ուժը համեմատաբար թույլ լինի:

«Կարևոր է ոչ միայն ալիքի առկայությունը, այլև նրա ուժը: Նախորդ ալիքը բավականին ուժեղ էր, սակայն մենք նրանից դուրս եկանք ավելի փորձառու, գիտենք, թե ինչ պետք է անել և կփորձենք դիմակայել», – ասել է նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img