Այսօրվա դրությամբ Հայաստանում ՓՄԲ վարկավորման ծավալները կազմում են 3-4 մլրդ դրամ. նախարար

08.11.2011 18:24
Այսօրվա դրությամբ Հայաստանում ՓՄԲ վարկավորման ծավալները կազմում են 3-4 մլրդ դրամ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ոլորտին ուղղված վարկային միջոցների ծավալն այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 3-4 մլրդ. դրամ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այդ միջոցները տրամադրվում են առանց լրացուցիչ բյուջետային միջոցների ներգրավման»,- երեքշաբթի ՀՀ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասաց նա:

Բացի այդ, ըստ նրա՝ ՓՄԲ ձեռնարկությունները հարկային արտոնությունների և տարբեր հարկային վճարումների հետաձգումների շնորհիվ արդեն 80 մլրդ դրամ գումարի չափով ներդրումներ են կատարել այս տարի:

Արտոնություններ տրամադրելու համար հիմնական մեխանիզմները «Ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումն է, որը կիրառվում է ապրանքների տվյալ ռեժիմով ներմուծող ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև 300 մլն դրամից ավելի  արժողությամբ ապրանքների համար ԱԱՀ մաքսային ծառայությունների կողմից հաստատված վճարի երեք տարվա տարեկետումը:

«Մեզ հաջողվում է տվյալ ռեժիմների տրամադրման միջոցով մասնավոր կապիտալ ներգրավել»,- ասաց Դավթյանը:

Ըստ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տվյալների՝ 2010թ.-ի տվյալներով ՀՀ ՀՆԱ-ում ՓՄԲ մասնաբաժինը կազմել է 43 տոկոս ($1 – 380.47 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև