09.11.2011 15:22
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսին ավելացել է 31,4%-ով` 10.7 մլրդ ՀՀ դրամով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 44,5 մլրդ ՀՀ դրամ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
Միաժամանակ կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 31.5%-ով:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հունվար-սեպտեմբեր ամսին բանկի զուտ եկամուտը կազմել է 3,888 մլն դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի երրորդ ցուցանիշն է:
Հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը կազմել է 79,092 մլն դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2010թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 23.1%-ով և կազմել է 44,940 մլն դրամ:
Հիմնական գործունեության եկամուտը հասել է 9,611 մլն դրամի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 26.2%-ով:
Կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 17,6% և 3,6%:
«Ֆիզիկական անձանց ավանդային հաշիվներին առկա միջոցների հարաբերական աճը 2011թ. կազմել է 23.1%, բացարձակ աճը` 8.4 մլրդ դրամ, որը ևս մեկ անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բանկի կորպորատիվ հաճախորդների ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը նույնպես աճել է ավելի քան 50%-ով տարեսկզբի հետ համեմատ:
Հաղորդագրության համաձայն, նման ցուցանիշներին հասնելը Բանկին նպաստել է այնպիսի վարկային պրոդուկտների պայմանների և սակագների բարելավմանն ուղղված ակտիվ աշխատանքները, ինչպիսիք են` ավտովարկավորումը, փոքր բիզնեսի վարկավորումը, հիփոթեքային և սպառողական վարկերը, դեբետային քարտերը, ինչպես նաև ավանդային պրոդուկտների մասով կատարված ակցիաները`Հաղթանակի օրվան նվիրված «ՎՏԲ Հաղթանակ» և Երեխաների պաշտպանության օրվան նվիրված «Ամառը ՎՏԲ-ի հետ» ավանդները:
«2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես ունիվերսալ բանկ, շարունակել է մանրածախ բիզնեսի զագացմանն ուղղված ակտիվ քաղաքականությունը, հաջողությամբ ավելացնելով ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները և շուկայում ամրապնդելով առաջատար դիրքերը բոլոր ցուցանիշներով, ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ուղղությամբ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Ըստ նրա՝ այս պահին տարվում են լայնածավալ աշխատանքներ բոլոր պրոդուկտների և Բանկի կորպորատիվ բլոկի բիզնես գործընթացների արդիականացման և օպտիմալացման ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել և մեր հաճախորդերին առաջարկել առավել ունիվերսալ և հարմար բանկային պրոդուկտներ, և 2011թ. ավարտին սպասում ենք գործունեության հիմնական ցուցանիշների բարձր աճ»,- ավելացրել է նա:
Բացի գործող պրոդուկտների սակագների և պայմանների բարելավումից, Բանկը նաև ակտիվ աշխատել է բիզնես գործընթացների օպտիմալացման և ֆիզիկական անձանց համար բարձր տեխնոլոգիական ծառայությունների ներդրման ուղղությամբ: ՎՏԲ-Հայաստան Բանկը միակ Բանկն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին վճարային տերմինալների ցանցի միջոցով շուրջօրյա համալրել իրենց բանկային և քարտային հաշիվները (ամբողջ ՀՀ տարածքում շուրջ 400 տերմինալներ):
Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան ամփոփելով ինը ամիսների ֆինանսական արդյունքները՝ նշվում է, որ 2011թ. ակտիվ քարտերի ընդհանուր քանակով (տեղական և միջազգային) ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական, թողարկելով և սպասարկելով բացառձակապես Visa քարտեր:
Սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվ քարտերի քանակը անցել է 122 հազար տարեկան աճով 52.5%-ով: Բանկն իր հաճախորդներին տրամադրում է Visa Electron, Visa Classic, Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտեր:
2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակվել է Բանկի Հայաստանի խոշորագույն մասնաճյուղային ցանցի բարեկարգման և օպտիմալացման ծրագիրը: Բացվել են նոր մասնաճյուղեր Ապարան, Բյուրեղավան և Նոյեմբերյան քաղաքներում: 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի մասնաճյուղային ցանցը կազմված է եղել Հայաստանի տարածքում գործող 68 մասնաճյուղերից:
Պրոդուկտի նկատմամբ ունեցած հաճախորդների հետաքրքրությունից ելնելով և կիրառելով ՎՏԲ խմբի հնարավորությունները` ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012թ. նախատեսում է ներդնել նաև փորձնական ծրագրեր ոչ ռեգրեսային և միջազգային ֆակտորինգի գծով:
Փաստաթղթային գործառնությունների մասով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես գրանցել է լավ արդյունք` 2011թ. 9 ամիսների ընթացքում տրամադրված երաշխիքների և ակկրեդիտիվների ծավալն աճել է 77%-ով 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: Բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ-ն:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: