Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիքը փոխանցումների կրճատման կհանգեցնի

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է Հայաստանի արտաքին տրանսֆերտների ծավալի կրճատման պատճառ դառնալ, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ընթացիկ տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգի միջոցով շուրջ 180,7 մլն դրամական միջոց է ստացվել՝ անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 13,9 տոկոսով (շուրջ $22,2 մլն):

Ըստ փորձագետի, Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է նաև աշխատատեղերի կրճատման և արտահանման նվազման հանգեցնել:

«Համաշխարհային շուկաներում ապրանքների և ծառայությունների գների աճը կանդրադառնա Հայաստանի վրա, քանի որ արտահանման մեր ծավալները 3,7 անգամ գերազանցում են ներկրման ծավալները»,- ասաց նա:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  արտաքին առևտրի ծավալն ավելացել է 16,6 տոկոսով և ընթացիկ գներով կազմել է 1461,2 մլրդ դրամ կամ շուրջ 3,9 մլրդ դոլար:

Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է 969,7 մլն դոլար, իսկ արտահանմանը՝ 2979,5 մլն դոլար:

Ըստ Մանասերյանի, այսօրվա դրությամբ հանրապետությունում բավականաչափ ներքին միջոցներ կան, որոնք կարող են անվտանգության յուրօրինակ բարձիկ դառնալ ճգնաժամի դեպքում:

«Եթե մենք կարողանանք կուտակել այդ պաշարները և դրանք օգտագործել ներքին շուկայում՝ ձեռնարկատերերին առավել շահավետ պայմաններ տրամադրելով, ապա դա մեր տնտեսության համար առավել շահավետ կլինի, քան փոխ առնել միջազգային կազմակերպություններից կամ արտասահմանյան պետություններից»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, ճգնաժամի երկրորդ ալիքը դիմադրելու համար երկրին անհրաժեշտ է ավելի շատ կենտրոնանալ բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ, լուծել տեխնիկական վերազինման հարցերը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիներ ստեղծել շրջաններում, որոնք առանց այդ էլ հարկեր չեն վճարում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img