ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Հայաստանի կամերային երգչախմբի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի փառատոնին

10.11.2011 17:00
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Հայաստանի կամերային երգչախմբի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է  Հայաստանի պետական կամերային երգչախմբին, ինչի շնորհիվ հայտնի կոլեկտիվը որպես պատվավոր հյուր ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացված «Կոնսերվատորիաների միջազգային շաբաթ» XI փառատոնում, որն ամենահեղինակավոր երաժշտական ֆորումներից է, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-28-ն անցկացված լայնամասշտաբ երաժշտական ֆորումին մասնակցել են 22 բարձրագույն դպրոցներ Ռուսաստանից, Հայաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից և Իսրայելից:

«ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար աջակցում է բարձր արվեստին և նման կերպով քարոզում այն: Մենք իրավամբ հպարտ ենք, որ Հայաստանում ՎՏԲ ապրանքանիշի ներկայության հինգ տարվա ընթացքում աջակցել ենք այնպիսի հայտնի համույթների և կատարողների համերգների և հյուրախաղերի անցկացմանը, ինչպիսիք են՝ Մեծ թատրոնի բալետի թատերախումբը, «Մոսկվայի վիրտուոզներ» համույթը՝ մաեստրո Սպիվակովի ղեկավարությամբ, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոն-ստուդիան, լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանը», - մեջբերում է մամուլի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերը:

Նա նշել է, որ այսօր այս ցանկը կհամալրվի ևս մեկ վաստակավոր կոլեկտիվով՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբով: «Համոզված եմ, որ սա միայն ճանապարհի սկիզբն է, և մեր հիմնած ամուր ավանդույթն ունի հետագա ընդլայնման և զարգացման բոլոր հնարավորությունները», - ավելացրել է Օվսյաննիկովը:

Միաժամանակ Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշել է, որ երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությմաբ, փայլուն ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայտնի բեմերում:

«Երկու համերգն էլ անշլագով է անցել, մեր արտիստներն արժանացան բուռն ծափահարությունների ոչ միայն հանդիսատեսի, այլև մեր գործընկերների (այլ համույթների երաժիշտներ և խմբերգիչներ) կողմից: Մենք արժանացել ենք մամուլի, քննադատների, երաժշտասերների և որ ամենակարևորն է՝ հանդիսատեսի ոգևորված արձագանքներին», - ասել է նա:

Ինչպես նշել է Արաբյանը, կոլեկտիվն արժանացել է ամենաջերմ ընդունելության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի բազմահազար հայկական համայնքի կողմից: Նա իր և կոլեկտիվի անդամների կողմից խորը երախտագիտություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան բանկին, առանց որի հովանավորչական աջակցության նրանց մասնակցությունն այդ փառատոնում հարցականի տակ կդրվեր:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Իրավաբանական անձանց տրամադրած ծառայությունների հատվածում բանկն առաջարկում է բանկային առևտրային ծառայությունների և ապրանքների լայն տեսականի՝ միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկությունների վարկավորում, արտաքին առևտրային գործառնությունների հաշվարկում, սինդիկացված վարկեր, դեպոզիտներ և հաշվադրամարկղային սպասարկում, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձարանային ծառայություններ, որոնք առաջարկվում են խոշոր և միջին բիզնեսի ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունները ներառում են Հայաստանի շուկայում գործող ֆինանսաբանային ծառայությունների ողջ շրջանակը:

2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:

Բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ-ն:

ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար հովանավորչական աջակցություն է ցուցաբերում հայկական, ռուսական և համաշխարհային մշակույթի և արվեստի հայտնի, վառ և հեռանկարային ներկայացուցիչներին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև