ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալը III եռամսյակում կազմել է 343,1 մլրդ դրամ՝ ավելանալով 1%-ով

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ավելացել է շուրջ 3,4 մլրդ դրամով կամ 1 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 343,1 մլրդ դրամ, հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2011 թվականի երրորդ եռամսյակում հայկական բանկերի գործունեությանը վերաբերող սեղմ ամփոփագրում։

Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, Հայաստանի բանկային համակարգի փաստացի համալրված կանոնադրական կապիտալն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում չի փոխվել և կազմել է շուրջ 226,4 մլրդ դրամ: Ոչ ռեզիդենտների մասնակցությունը հայկական բանկերի կապիտալում հաշվետու ժամանակահատվածում աճել է 0,02 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 164,7 մլրդ դրամ։ Փաստորեն, ոչ ռեզիդենտներին բաժին է ընկել երկրի բանկային համակարգի կանոնադրական ողջ կապիտալի 72,7 տոկոսը։

Ինչպես նշվում է ամփոփագրում, սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկերի կապիտալում գլխավոր պահուստի գումարը կազմել է 17,7 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 0,4 տոկոսով։ Միաժամանակ չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 24,5 մլրդ դրամ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գործել է 21 բանկ և 432 մասնաճյուղ (1 դոլարը 383,73 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img