Հայաստանում բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը կազմել է ավելի քան 3,2 մլն դրամ

11.11.2011 18:18
Հայաստանում բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը կազմել է ավելի քան 3,2 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը 2011 թվականի երրորդ եռամսյակում կազմել է միջինը 3278 հազար դրամ (մոտ $8,8՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկի 372,05 դրամ փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2011 թվականի երրորդ եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի մեկ աշխատակցին ամսական միջինը բաժին է հասել 1 093 հազար դրամ (շուրջ 2938 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են միջինը 195 340 հազար դրամ կամ 525 հազար դոլար:

2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերում աշխատել է 9672 մարդ, իսկ 2011թ.-ի երրորդ եռամսյակի շահույթը կազմել է 704,3 միլիոն դրամ (մոտ 85,2 միլիոն դոլար):

2011 թ.-ի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին հասնող ամենամեծ շահույթը գրանցվել է Մելլաթ բանկում՝ 47 220 հազար դրամ (126,9 hազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ապահովել է 15,7 հազար դրամ ամսական շահույթ (42,3 հազար դոլար): Միաժամանակ ակտիվները, որոնց ղեկավարել է Մելլաթ բանկի մեկ աշխատակիցը, սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են միջինը  1,085 միլիոն դրամ, (2918 հազար դոլար), ինչը մեծությամբ Հայաստանի բանկերի շրջանում առաջին ցուցանիշն է:

HSBC Բանկ Հայաստանը հաշվետու ժամանակահատվածի գործունեության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով: Երրորդ եռամսյակի ընթացքում HSBC Բանկ Հայաստանի մեկ աշխատակիցը միջինը ապահովել է 12 158 հազար դրամի շահույթ, ինչը հավասար է մոտավորապես 32,7 հազար դոլարի, այսինքն՝ ամսական 4 052 հազար դրամ (10,9 հազար դոլար):

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին հասած շահույթ) երրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 7 444 հազար դրամ (20 հազար դոլար) կամ ամսական 2 481 հազար դրամ (շուրջ 6,7 հազար դոլար):

Աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով առաջատարների խմբում են նաև՝ Արմսվիսբանկը (5 637 հազ դրամ կամ 15,1 հազ դոլար) և Պրոմետեյ Բանկը (5 243 հազ դրամ կամ շուրջ 14,1 հազ դոլար):

Ընդհանուր առմամբ, 18 բանկերի մոտ մեկ աշխատողին բաժին հասած շահույթը 2011 թ.-ի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում կազմում է ոչ պակաս քան 1 մլն դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև