Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 3-րդ եռամսյակում աճել են 24,8%ով

15.11.2011 14:19
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 3-րդ եռամսյակում աճել են 24,8%ով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգում Հայաստանի ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2011 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, տարեսկզբի համեմատ, աճել է 24,8 տոկոոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով ավելի քան 378,5 մլրդ դրամ:

2011 թվականի երրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատար է Յունիբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 12,7 տոկոսը (ավելի քան 48,1 մլրդ դրամ): Յունիբանկի համախառն պարտավորություններում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 53,01 տոկոս:

Ըստ այս ցուցանիշի, առաջատար բանկերի հնգյակում են նաև Հայբիզնեսբանկը (ավելի քան 36,7 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (ավելի քան 36,1 մլրդ դրամ), ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (մոտ 34,8 մլրդ դրամ) և HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 34,8 մլրդ դրամ):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է մոտ 853 մլրդ դրամ, որից ավելի քան 116 մլրդ դրամը կազմել են ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ցպահանջ դեպոզիտները: Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1528,2 մլրդ դրամ:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև