ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալով միջնաժամկետ գանձապետական արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել

15.11.2011 14:21
ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալով  միջնաժամկետ գանձապետական արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի 1 մլրդ դրամ ծավալով միջնաժամկետ գանձապետական արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, գնվել են AMGN6014A151 սերիայի պարտատոմսեր:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Ներկայացված դիմումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,9 մլրդ դրամ, իսկ գնված պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 13.8400 տոկոս: (1 դոլարը 384,45 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև