ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության տևական վերականգնում և գնաճի մեղմացում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Ճգնաժամը և անցումային ժամանակաշրջանը մարդկանց աչքերով» իր զեկույցում Հայաստանի տնտեսության տևական վերականգնում և գնաճի մեղմացում է ակնկալում:

Զեկույցում նշվում է, որ 2011թ.-ին արտադրության ակնկալվող աճը կկազմի 4,5 տոկոս՝ հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հետագա վերականգնման հաշվին, ինչը նաև կօգնի գնաճը պահպանել նպատակային միջանցքի մակարդակում:

ՎԶԵԲ-ի փորձագետները նշում են, որ գնաճը կարևոր մարտահրավեր է: 2011թ.-ի գարնանը սպառողական գների տարեկան ցուցիչն աճել է և պարենի ու էլեկտրաէներգիայի համաշխարհաին գների բարձրացման հետևանքով հասել է երկնիշ ցուցանիշի՝ զգալիորեն գերազանցելով ՀՀ ԿԲ նպատակային միջանցքը՝4±1,5%:

Սակայն 2011թ.-ի կեսին, երբ Կենտրոնական բանկը բարձրացրեց  դրամական քաղաքականության դրույքները, ֆիսկալ ծախսերը չափավոր դարձան, իսկ պարենային գնային ճնշումները նվազեցին, գնաճը մեղմացավ:

«Սեպտեմբերին ԿԲ-ն կրճատեց դրամական քաղաքականության դրույքները, երբ գնաճը տեղավորվեց նպատակային միջանցքում: 2011թ.-ի մարտին կառավարությունը նպատակային սուբսիդացման դիմեց սոցիալապես խոցելի շերտի վրա գնաճային ճնշումը թուլացնելու համար և աջակցեց գյուղատնտեսության ոլորտին»,- ասվում է զեկույցում:

Միաժամանակ Հայաստանի համեմատաբար մենաշնորհայնացված տնտեսությունն առավելապես մնում է արտաքին միջավայրից կախված, ինչն այն խոցելի է դարձնում այն բացասական շոկերի հանդեպ, որոնցից տուժում են նրա առևտրային գործընկերները: Անմիջական ռիսկերը պայմանավորված են անորոշ արտաքին միջավայրով, տրանսֆերտներից երկրից կախվածությունով և արտահանման փոքր ծավալներով:

Զեկույցի համաձայն՝ միջնաժամկետ առաջնահերթությունները հիմնականում կախված են ներդրումների համար պայմաններ ստեղծելու՝ իշխանությունների ունակությունից, արտադրողականության բարելավումից և դիվերսիֆիկացիայից:

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ իրական համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) 2010թ.-ին ավելացել է 2,1 տոկոսով, իսկ 2011թ.-ի առաջին կեսին աճը կազմել է 3 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հանքարդյունաբերությունը և արտադրությունն աճի հիմնական շարժիչ ուժն են դարձել՝ հիմնականում մետաղի համաշխարհային բարձր գների հաշվին:

Միաժամանակ շատ դեպքերում երաշտից և 2010թ.-ին դադարեցված տրանսֆերտներից տուժած չբարեփոխված գյուղատնտեսական բնագավառը վերականգնվել է: Միևնույն ժամանակ շինարարության ոլորտը, որը մինչև ճգնաժամը աճի կարևոր շարժիչ ուժն էր համարվում, դեռ պասիվ է մնում:

«Իշխանությունները շարունակում են կրճատել դեֆիցիտը, որպեսզի կայուն մակարդակում պահեն պետական պարտքը: Ընթացիկ բալանսների դեֆիցիտը  կրճատվել է վերականգնվող տրասֆերտների և հանքարդյունաբերության արտահանման ավելացման հաշվին, չնայած 2010թ.-ին դրա մակարդակը բարձր է եղել և կազմել է ՀՆԱ-ի 14 տոկոսը»,- ընդգծվում է փաստաթղթում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img