Հայաստանի բանկերի կողմից III եռամսյակում արդյունաբերության վարկավորման աճը կազմել է 2,3%

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից 2011 թ.-ի երրորդ եռամսյակում արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալն ավելացել է 2,3 տոկոսով՝ կազմելով 225,9 մլրդ դրամ:

Բանկերի 2011 թ.-ի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 1 152 մլրդ դրամ՝ 2011 թ.-ի հունիսի 30-ին գրանցված 1 083 մլրդ դրամի համեմատ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ արդյունաբերության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգում հաշվետու ժամանակաշրջանում առաջատարն է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 21 տոկոս: Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելում շուրջ 36,8 տոկոսը կամ 47,4 մլրդ դրամ բաժին է հասնում արդյունաբերության վարկավորմանը (42,9 մլրդ դրամ 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (26,5 մլրդ դրամ), ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (22,9 մլրդ դրամ), HSBC Հայաստան բանկը (շուրջ 20,7 մլրդ դրամ) և Յունիբանկը (շուրջ 17,7 մլրդ դրամ): Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 41,4, 17, 19,9 և 22 տոկոս:

2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 384,9 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img