90-ականներին գործող հայկական վեց բանկ շարունակում է լուծարման փուլում մնալ

17.11.2011 12:06
90-ականներին գործող հայկական վեց բանկ շարունակում է լուծարման փուլում մնալ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 90-ականներին գործող հայկական վեց բանկեր դեռ մնում են լուծարման փուլում, կառավարական հարցուպատասխանի ընթացքում ասաց հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Այն տարիներին մենք ավելի քան 70 բանկ ենք ունեցել, այժմ մնացել է 21-ը: Լուծարման ենթարկված բոլոր բանկերից այժմ  լուծարման փուլում են Արդշինբանկը, Լենդբանկը, Կրեդիտ Երևան Բանկը, Միացյալ բանկը, Հայաստան Բանկը և Արմավիաբանկը»,- ասաց Գաբրիելյանը:

Ըստ նրա, այդ տարիներին Հայաստանում գործել է օրենսդրության բոլորովին այլ համակարգ, որը կարգավորում էր ֆինանսական կազմակերպությունների և ավանդների պաշտպանության ինչպես ստեղծման, այնպես էլ լուծարման հարցեր:

Նախարարն ընդգծեց, որ արդեն սկսած 2000-ականներից՝ Հայաստանը ոչ միայն չի բախվել բանկային համակարգի խնդիրների, այլ նաև ներդրել է ավանդների երաշխավորման համակարգ: «Այժմ բանկերի կայունության տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք»,- նշեց Գաբրիելյանը: Նա նշեց, որ մեծ մասամբ ֆիզիկական անձանց կողմից լուծարվող բանկերի նկատմամբ պահանջների թվի նվազում է նկատվում:

Մասնավորապես, նրա խոսքով, լուծարվող Արդշինբանկի նկատմամբ ֆիզիկական անձանց կողմից ավանդների և ընթացիկ հաշիվների մասով պահանջներ չկան: Լենդբանկի նկատմամբ 7 մլն դրամի պահանջ է ներկայացնում մեկ ֆիզիկական անձ: Կրեդիտ Երևան Բանկին պահանջներ է ներկայացնում 82 ֆիզիկական անձ, ովքեր ընթացիկ հաշիվներ ունեն: Միացյալ բանկում պահանջատերեր է միայն երկու ֆիզիկական անձ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև