«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկած քարտերի թիվը մեկ տարում աճել է 24,4%-ով

17.11.2011 15:07
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկած քարտերի թիվը մեկ տարում աճել է 24,4%-ով

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի նոյեմբերի 15-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կողմից թողարկված վճարային քարտերի թիվը 2010թ. միևնույն ժամակահատվածի համեմատ աճել է 24.4%-ով` կազմելով 88 357 քարտ, որից VISA` 73 278 և MasterCard` 15 079:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, ակտիվ քարտերի թիվը կազմել է 26 022, որից VISA` 16 434 և MasterCard` 9 588: Միևնույն ժամանակահատվածում  աշխատավարձային ծրագրերի թիվը կազմել է 132:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է հանդիսանում 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի անդամ` սկսած 2009թ-ից:

2009թ.-ին Բանկն ավարտել է իր միակ բաժնետեր` ռուսաստանյան Գազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը: Մինչև 2011թ. տարեվերջ Բանկը մտադիր է հասցնել իր բանկոմատների թիվը 56-ի, իսկ POS-տերմինալների թիվը` 225: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև