ՀՀ ԿԲ-ն Հայաստանում գրանցել է լատվիական «Rietumu Banka»-ի ներկայացուցչությունը

21.11.2011 17:19
ՀՀ ԿԲ-ն  Հայաստանում գրանցել է լատվիական «Rietumu Banka»-ի ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Հայաստանում «Րիետումու Բանկա» լատվիական բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Rietumu Banka-ն Լատվիայի առաջին մասնավոր բանկերից մեկն է (որը գործում է 1992թ.-ից), Բալթիկայի խոշոր բանկերից մեկն է, որը մասնագիտացած է մասնավոր հատվածի սպասարկման մեջ:

Բանկն ակտիվորեն աշխատում է միջազգային շուկաներում և հաճախորդներին ֆինանսական ծառայությունների ամբողջական շրջանակ է տրամադրում ինչպես Բալթիկայում, այնպես էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի ներկայացուցչություններում:

2010թ.-ի ընթացքում Rietumu Banka-ի շահույթը կազմել է 4,6 մլն եվրո, կապիտալի բավարարվածության ցուցանիշը՝ 17,82 տոկոս, իսկ իրացվելիության ցուցանիշը՝ 58,13 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև