ՀՀ ԿԲ-ն 520 մլն դրամ ծավալով ՊԿԳՊ է տեղաբաշխել

21.11.2011 18:45
ՀՀ ԿԲ-ն 520 մլն դրամ ծավալով ՊԿԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի ուրբաթ 520 միլիոն դրամ ծավալով 39 շաբաթ մարման ժամկետով գանձապետական կարճաժամկետ AMGT39208127 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 520 միլիոն դրամ, որոնցից 500  մլն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային հայտերով, իսկ 20 մլն դրամը՝  դիլերների կողմից ոչ մրցակցային հայտերով:

Միաժամանակ Գանձապետական դեպոզիտարիումի կողմից ոչ մրցակցային հայտեր չեն ներկայացվել:

Աճուրդին 1 դիլեր է մասնակցել: Տեղաբաշխված պարտատոմեսրի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.1142 տոկոս՝ 9.4400 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: ($1 – 383,95 դրամ). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև