Հայկական դրամը և ՀՀ բանկային համակարգը 18 տարեկան են

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը և Հայաստանի բանկային համակարգը երեքշաբթի նշում են իրենց 118-ամյակը:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից, Միությունը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ նախատեսում է Հայկական դրամի և Հայաստանի բանկային համակարգի օրվան նվիրված միջոցառում կազմակերպել: 1993թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլին նոր ազգային արժույթի՝ հայկական դրամի փոխարինման գործընթացը: Այդ գործընթացը տևեց գրեթե մեկ շաբաթ:

Չնայած այն տարիների բավական ծանր պայմաններին, որոնք երկրի բնակչությունը հիշեց որպես ցուրտ և մութ տարիներ, դրվեցին հայկական պետականության և հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում նաև Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:

Հայկական դրամը շրջանառության մեջ մտցվեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 14,5 դրամ փոխարժեքով, իսկ լողացող փոխարժեքի անցնելուց հետո տարեվերջին փոխարժեքը գրեթե հինգ անգամ կրկնապատկվեց և կազմեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե 75 դրամ:

Այսօր Հայաստանը շարունակում է պահպանել լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը 2011 թ.-ի նոյեմբերի 22-ի տվյալներով կազմում է 1 դոլարի դիմաց 384,32 դրամ:

Հայկական բանկային համակարգն իր հիմնադրման ամենասկզբում աշխարհում զբաղեցնում էր առաջատար դիրքերից մեկը 1 միլիոն բնակչի հաշվով բանկերի քանակի տեսակետից, քանի որ երկրում գործում էր 60-ից ավել տեղական և ավելի քան 15 օտարերկրյա բանկ:

Այժմ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 425 մասնաճյուղերով:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի հասույթը ինն ամիսների ընթացքում աճել է 18,4 տոկոսով՝ մինչև 24,5 մլրդ դրամ, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 343,1 մլրդ դրամ, իսկ համախառն վարկային ավանդները, ներառյալ դեպոզիտները, ֆակտորինգը և լիզինգը՝ ավելի քան 1 185 մլրդ դրամ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img