Moody’s-ը նվազեցրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «բացասական» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը (Ва2) ՝ «կայունից» հասցնելով «բացասականի», հաղորդում է գործակալության պաշտոնական կայքը:

Moody’s –ի կարծիքով՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի «բացասական» կանխատեսման պատճառը եվրոպական երկրների և Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղեցման աճող ռիսկերն են, որտեղ արտահանվում է Հայաստանի ապրանքների 58 տոկոսը:

Միաժամանակ Moody’s-ը «կայունից» «բացասականի» է վերանայել Հայաստանի արժութային դեպոզտիների վերին շեմի կանխատեսումը (Ba3):

Ազգային արժույթով պարտքային պարտավորությունների երկրների գծով վերին շեմը «А3»-ից նվազել է «Baa1»-ի:

Արտարժույթով պարտքային պարտավորությունների երկրների գծով վերին շեմը հաստատվել է «Baa3» մակարդակի վրա՝ «կայուն» կանխատեսմամբ:

Moody’s-ի գնահատմամբ՝ 2011թ.-ին Հայաստանին պետբյուջեի բարձր դեֆիցիտ (ՀՆԱ-ում շուրջ 11 տոկոս) և ՀՆԱ-ում պետական պարտքի ցուցանիշի մինչև 35 տոկոսի բարձրացում է սպասվում՝ 2008 թ.-ին գրանցված ՀՆԱ-ում 14 տոկոս ցուցանիշի համեմատ:

Վարկանիշային գործակալությունը կարող է «կայուն» մակարդակի վերադարձնել Հայաստանի վարկանիշների կանխատեսումը, եթե երկրի ռիսկերը նվազեն, չնայած կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում նման վերանայման հավանականությունը, ըստ Moody’s-ի վերլուծաբանների, չափազանց փոքր է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img