HSBC Հայաստան բանկը խորհուրդ է տալիս հաճախորդներին ավելի պահպանող լինել հնարավոր ճգնաժամի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Հայաստան բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին հետամուտ լինել ավելի պահպանող մոտեցումների հնարավոր ճգնաժամի պայմաններում, բանկը ևս հետամուտ է լինում այդ սկզբունքին, երեքշաբթի լրագրողներին ասել է «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):

Խոսելով այս համատեքստում բանկի ռազմավարության մասին՝ նա նշել է, որ կառույցի քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն սպասվում: «Մեր կառույցի կուլտուրան ինքնին բավականին պահպանողական է, այդ պատճառով մենք պետք է ոչ թե փոխենք մեր ռազմավարությունը, այլ ավելի պատրաստ և իրազեկված լինենք տեղի ունեցող փոփոխությունների մասին», – ասել է նա:

Միաժամանակ Քլիֆորդն ավելացրել է, որ բանկն իր հաճախորդներին միշտ այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք երկարաժամկետ հեռանկարում օգնում են խուսափել բարդ իրավիճակներից: «Միաժամանակ մենք բավականին ակտիվ ենք, բացում ենք մասնաճյուղեր, ընդլայնում ենք մեր վարկային պորտֆելը, սակայն այս աճի հետ մեկտեղ կոնսերվատիզմը պահպանվում է», – ասել է նա:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ի համախառն վարկային ներդրումները կազմել են 103,9 մլրդ դրամ:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանը, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img