ԿԲ-ն հաստատել է Հայաստանում գնաճի մասին 2011թ.-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը

22.11.2011 17:38
ԿԲ-ն հաստատել է Հայաստանում գնաճի մասին 2011թ.-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է Հայաստանում գնաճի մասին ԿԲ 2011 թ. երրորդ եռամսյակի հաշվետվությունը: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նման որոշումը կայացվել երեքշաբթի Խորհրդի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը գրանցվել է 6,2 տոկոսի չափով, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքի (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 9,4 տոկոս և ոչ պարենային ապրանքի գների՝ 3,5 տոկոս աճով:

Միևնույն ժամանակ նիստի ընթացքում նաև հաստատվել է ՀՀ ԿԲ 2011 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը:

Նույն նիստի ժամանակ խորհուրդը հաստատել է նաև ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև