Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները III եռամսյակում կրճատվել են 5,7%-ով

29.11.2011 18:04
Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները III եռամսյակում կրճատվել են 5,7%-ով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 14,1 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակում կրճատվելով 5,7 տոկոսով կամ 858 մլրդ դրամով։
«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, ըստ համախառն պարտավորությունների մեծության Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների  առաջատարն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 4,1 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 0,3 տոկոսով կամ 13,4 մլն դրամով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում տվյալ ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության շուրջ 29,3 տոկոսը:
Ըստ համախառն պարտավորությունների ծավալի, առաջատարների հնգյակում են նաև «Ինգո Արմենիան»՝ ավելի քան 3,8 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 27,3 տոկոսը), Ռեսո-ն՝ շուրջ 1,4 մլրդ դրամ (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 9,8 տոկոսը), «Նաիրի Ինշուրանսը»՝ ավելի քան 1,3 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 9,4 տոկոս) և «Կասկադ Ինշուրանսը»՝ ավելի քան 1,1 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 8,1 տոկոս):
Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների ավելի քան 84 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերությունում։
2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 8 ապահովագրական ընկերություն: ($1 – 383,17 դրամ) -0-

Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև