«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մտադիր է 2012թ.-ին մինչև 70% ավելացնել վարկային և լիզինգային գործառնությունների պորտֆելը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մտադիր է 2012 թ.-ին դինամիկ կերպով զարգացնել իր վարկային և լիզինգային գործառնությունների պորտֆելը՝ հասցնելով այն 70 տոկոսի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 31-ի տվյալներով «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպության ընդհանուր վարկային պորտֆելը (այդ թվում նաև լիզինգը) կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ, իրականացված գործարքների թիվը՝ 1,054, իսկ հաշվետու ժամանակահատվածում հաճախորդների թիվը կազմել է 890:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիան» միակ կոմերցիոն կոոպերատիվն է երկրի ֆինանսական ոլորտում:

«Մեր կազմակերպությունը վարկեր է տրամադրում միայն գյուղական համայնքում գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Այս ոլորտում աշխատում են գրեթե ոչ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները», – նշել է Գաբրիելյանը:
Ընկերության ղեկավարը նաև նշել է, որ ՈՒՎԿ-ի վարկային ապրանքների պայմանները (մարման ժամկետը, տոկոսադրույքը, մարման ժամանակացույցը և այլն) լուրջ մրցակցություն են ներկայացնում այս ծառայությունների ոլորտում: Գաբրիելյանն առանձնապես ընդգծել է ընկերության առաջատար դիրքերը գյուղտեխնիկայի և սարքավորումների լիզինգի տրամադրման հարցում:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: «ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ ընկերության ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,5 մլրդ դրամ, պարտավորություններն՝ ավելի քան 2 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 482 մլն դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img