Ամանորյա տոների կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-30-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր դրամային ավանդատեսակ «Christmas club»` տոկոսների ամենամսյա հաշվեգրմամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ավանդի նվազագույն չափը` 20 հազ. ՀՀ դրամ է, ժամկետը` 366 օր, տարեկան տոկոսադրույքը`10%:

Միաժամանակ ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում հաճախորդներին ներդնել ավանդ`ավանդի սկզբնական գումարի ավելացման հնարավորությամբ:

Հաղորդագրության համաձայն՝ տարվա ընթացքում կուտակած գումարը կարելի է հետ ստանալ տարեվերջին`2013 թվականի ամանորյա ծախսերը հոգալու նպատակով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: Բանկը հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը: ($1 – 382,74 դրամ է)—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img