«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորում է տրամադրել «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ընկերությանը

01.12.2011 13:28
«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորում է տրամադրել «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-i կողմից ֆինանսավորում է տրամադրվել ինտերնետի լայնաշերտ կապի և տվյալների փոխանցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկին` «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ին (Էյ Դի Սի), «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձյան, վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման և արդիականացման ծախսերը, ինչպես նաև ավարտին կհասցվի «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը բարձրացնել սպասարկման որակը և ընդլայնել կորպորատիվ և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:

«Նշված գործարքի իրականացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների թիմն ակտիվորեն համագործակցել է «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի տարբեր մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը և գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով»,- նշել է ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Ըստ նրա, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հեռահաղորդակցությունը համարում է ՀՀ տնտեսության համար առաջնային և ռազմավարական ոլորտ, որտեղ ֆինանսական հաստատությունները պետք է ցուցաբերեն հաճախորդների հետ համագործակցության և ֆինանսավորման նոր մոտեցումներ:

Միաժամանակ «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի տնօրինության խորհրդի նախագահ Խաժակ Կարայանն ասել է, որ ընկերությունն ուրախ է գործարք կնքել ՎՏԲ-Հայաստան բանկի հետ, որի հետ ակտիվորեն համագործակցել է գործընթացի իրականացման ընթացքում, երբ վերլուծվում էր ընկերության ներկա ցուցանիշները և ապագայում ընդլայնվելու ռազմավարությունը:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Էյ Դի Սի ընկերության օպերացիոն եկամուտը ՎՏԲ-Հայաստան բանկին վստահություն ներշնչեց անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար: Կնքելով սույն համաձայնագիրը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վստահորեն իր վրա է վերցնում ՀՀ տնտեսության հետագա զարգացման աճի նախաձեռնությունը»,- ավելացրել է նա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Իրավաբանական անձանց տրամադրած ծառայությունների հատվածում բանկն առաջարկում է բանկային առևտրային ծառայությունների և ապրանքների լայն տեսականի՝ միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկությունների վարկավորում, արտաքին առևտրային գործառնությունների հաշվարկում, սինդիկացված վարկեր, դեպոզիտներ և հաշվադրամարկղային սպասարկում, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձարանային ծառայություններ, որոնք առաջարկվում են խոշոր և միջին բիզնեսի ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունները ներառում են Հայաստանի շուկայում գործող ֆինանսաբանային ծառայությունների ողջ շրջանակը:

2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը՝ Երևանում և 44-ը՝ մարզերում:-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև