Հոկտեմբերին փողի զանգվածի ծավալը ավելացել է 2,2%-ով՝ հասնելով 1043,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում հոկտեմբերի վերջին, սեպտեմբերի համեմատ, ավելացել է 22,9 մլրդ դրամով կամ 2,2 տոկոսով և հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 1043,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս հոկտեմբերի վերջին շուրջ 327,1 մլրդ դրամ է կազմել՝ սեպտեմբերի վերջի 320,2 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 148,5 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 147,7 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում 128,4 մլրդ դրամ է կազմել` սեպտեմբերի վերջի 124 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ  439,3 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 428,6 մլրդ դրամի համեմատ։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում հոկտեմբերի վերջին, սեպտեմբերի համեմատ, կազմել է 42,11 տոկոս:
Միաժամանակ փողի բազմարկիչը հոկտեմբերի վերջին 1,79 է կազմել՝ սեպտեմբերի համեմատ ավելանալով 0,04 կետով։ (1 դոլարը 381,8 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img