Դրամական միջոցների հոսքերը դեպի զարգացող երկրներ 2011 թվականին կկազմեն 351 մլրդ դոլար. ՀԲ

01.12.2011 18:04
Դրամական միջոցների հոսքերը դեպի զարգացող երկրներ 2011 թվականին կկազմեն 351 մլրդ դոլար. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2011 թվականի արդյունքներով դրամական միջոցների հոսքը դեպի զարգացող երկրներ կկազմի 351 մլրդ դոլար, իսկ ողջ աշխարհում, ներառյալ բարձր եկամուտ ունեցող երկրները, 2011 թվականի վերջին կհասնեն 406 մլրդ դոլարի:

Ինչպես նշվում է ՀԲ-ի միգրացիայի և դրամական փոխանցումների նոր ապփոփագրում, պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումների խոշոր ստացողները 2011 թվականի գնահատականներով այնպիսի երկրներ են, ինչպես Հնդկաստանը (58 մլրդ դոլար), Չինաստանը (57 մլրդ դոլար), Մեքսիկան 24 մլրդ դոլար) և Ֆիլիպինները (23 մլրդ դոլար): Խոշոր մյուս ստացողներն են Պակիստանը, Բանգլադեշը, Նիգերիան, Վիետնամը, Եգիպտոսը և Լիբանանը:

Համաշխարհային բանկը միաժամանակ ծրագրում է, որ համաշխարհային դրամական միջոցների հոսքը 2014 թվականին կհասնի 515 մլրդ դոլարի, որոնցից 441 միլիարդը կուղղվի զարգացող երկրներ:

Նա միաժամանակ նշեց, որ դրամական փոխանցումների հոսքերը դեպի զարգացող տարածաշրջաններ աճել են առաջին անգամ այս տարի ֆինանսական ճգնաժամից հետո:

Նավթի բարձր գներն օգնեցին «բարձ» ապահովել Ռուսաստանից դեպի Կենտրոնական Ասիա և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներից Հարավային և Արևելյան Ասիայի երկրներ ուղղվող դրամական փոխանցումների համար:

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ դրամական փոխանցումների աճը կշարունակվի, և աճի տեմպերը կաճեն 7,3 տոկոսով 2012 թվականին, 7,9 տոկոսով 2013 թվականին և 8,4 տոկոսով 2014 թվականին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post