Բելգիացիները բողոքում են Բրյուսելում հակաճգնաժամային միջոցառումների դեմ

02.12.2011 13:39
Բելգիացիները բողոքում են Բրյուսելում հակաճգնաժամային միջոցառումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Բրյուսելում բողոքի համընդհանուր արհմիութենական ակցիա է անցկացվում Բելգիայի կառավարական կոալիցիոյի կողմից մշակված ինքնավար պարտքի ճգնաժամի կանխման միջոցառումների փաթեթի դեմ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

Բելգիայի աշխատավորների միությունների ներկայացուցիչները խոստացել են Բելգիայի մայրաքաղաքի փողոցներ հանել մինչև 50 հազար մարդու: Այս կապակցությամբ ոստիկանությունն արդեն իրազեկել է բնակչությանը քաղաքի կենտրոնական փողոցներում հնարավոր խցանումների, ավտոբուսների և տրամվայների երթևեկության դադարի, ինչպես նաև մի քանի ավտոմոբիլային թունելների փակման մասին:

Եվրահանձնաժողովն ավելի վաղ ողջունել է Բելգիայի կառավարական կոալիցիայի պարտավորությունը՝ 2012 թ.-ին երկրի պետբյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի 2,8 տոկոսի՝ ԵՄ խորհրդի խորհրդատվության համապատասխան: Բելգիայի կառավարական կոալիցիան հաջորդ շաբաթվա սկզբում երկրի նոր կառավարություն կձևավորի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post