Եվրոպան կանգնած է բյուջետային միության ստեղծման շեմին. Մերկել

02.12.2011 14:05
Եվրոպան կանգնած է բյուջետային միության ստեղծման շեմին. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպան կանգնած է բյուջետային միության իրագործման շեմին, որը կընդգրկի առնվազն եվրագոտու երկրները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում Բունդեսթագում ունեցած ելույթը մեջբերում է Ֆրանս Պրես գործակալությունը:

«Մենք չենք խոսում պարզապես բյուջետային միության մասին, մենք դրա իրագործման շեմին ենք: Ես խոսում եմ կոշտ կանոններով միության մասին, առնվազն, եվրագոտու նկատմամբ»,- ասել է Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա իր ելույթում միաժամանակ հերթական անգամ կարծիք է հայտնել, որ եվրագոտու միասնական պետական պարտատոմսերը տարածաշրջանի պարտքային ճգնաժամի լուծում չեն:

Մերկելի կարծիքով՝ Եվրոպայում ավելի շատ անհրաժեշտ է նոր «կայուն միություն» հզորացված բյուջետային վերահսկողությամբ և պետպարտքի մակարդակի կարգավորմամբ:

Մերկելը նշել է նաև, որ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նպատակը եվրոպական համաձայնագրերի փոփոխումներն են, որոնք թույլ կտան կասեցնել եվրագոտու և ԵՄ-ի փլուզումն ընդհանուր առմամբ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post