ՀՀ բանկերն ու ՎԿ-ները հունվար-սեպտեմբերին վարկերի և ներդրումների տեսքով ավելի քան 1 312 մլն դոլար են ներգրավել05.12.2011 13:17

05.12.2011 14:45
ՀՀ բանկերն ու ՎԿ-ները հունվար-սեպտեմբերին վարկերի և ներդրումների տեսքով ավելի քան 1 312 մլն դոլար են ներգրավել05.12.2011 13:17

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հունվար-սեպտեմբերի ամիներին տրված վարկերի և նրանց կողմից  ոչ ռեզիդենտներից ներգրաված ներդրումների ծավալը կազմել է 1 312 մլն դոլար, որից 57,5 մլն դոլարը կազմել են ուղիղ ներդրումները, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Տվյալների համաձայն՝ ներդրումների առավել շատ ծավալը Ռուսաստանից է ստացվել՝ 457 մլն դոլար, որին բաժին է հասնում արտասահմանյնան ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 35 տոկոսը:

Ներդրումների ծավալով երկրորդ տեղն են զբաղեցնում միջազգային կազմակերպությունները՝ 113,8 մլն դոլար, որոնց մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմել է 8,7 տոկոս:

Առաջատարների եռյակը եզրափակում է Լատվիան՝ 43 մլն դոլար ներդրումների ծավալով և ներդրումների ընդհանուր ծավալի 3,3 տոկոս մասնաբաժնով:

Միաժամանակ Հայաստանի տնտեսության իրական հատված արտասահմանյան ներդրումների հոսքը (առանց հաշվի առնելու պետական կառավարման և բանկային հատվածի մարմինների կողմից ստացած վարկերը) 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 24,2 տոկոսով և կազմել 586,7 մլն դոլար: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև
No Related Post